ԽԴՐ ՍՈՒՐԻԿԻ ՀԱՋՈՅԱՆ (ԹԱՄՈՅԱՆ)

Ծնվել է 1990թ. դեկտեմբերի 4-ին ՀՀ Կոտայքի մարզի Զովունի գյուղում:

2007 թվականին ավարտել է Զովունի գյուղի Ռ․ Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոցը, նույն թվականին ընդունվելով Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ։

2008 թվականից սկսել է զբաղվել ակտիվ հասարակական գործունեությամբ՝ մասնակցելով մի շարք ինչպես տեղի, այնպես էլ միջազգային ծրագրերին, փառատոններին, ներկայացրել է եզդի ժողովրդի մշակույթը, կրոնը, լեզուն, պատմությունը, ազգային ավանդույթները և այլն։ Մի շարք նախաձեռնությունների հեղինակ է։

2010 թվականի մայիսի 12-ից մինչև 2021 թվականը «Էզդիխանա» թերթի գլխավոր խմբագիր:

2011 թվականի հունիսի 28-ից ստանձնել է Եզդիների ազգային միության նախագահի առաջին տեղակալի պաշտոնը:

2013թ․ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։ 2015 թ․ ավարտել է նույն համալսարանի արդեն արևելագիտության ֆակուլտետը, մագիստրոսի որակավորմամբ։

Մասնակցել է մի շարք ինչպես իրավական, այնպես էլ տարբեր հասարակական զարգացման, համագործակցության և միջմշակութային երկխոսությունների հետ 

կապված միջազգային ծրագրերին։ Ազատ ժամանակ նաև ստեղծագործում է, մի շարք հայտնի եզդիական երգերի խոսքերի ու երաժշտության հեղինակ է։ Հանդիսանում է նաև «Էզիդխան» եզդիական IP հեռուստաընկերության հիմնադիրներից մեկը և դրա Հայաստանյան մասնաճյուղի ղեկավարը։ «Եզդիերեն լեզու և գրականություն» 5 և 11-րդ դասարանների դպրոցական դասագրքերի համահեղինակն է (երջանկահիշատակ առաջնորդ Ազիզ Թամոյանի և Հասան Թամոյանի հետ միասին)։

2014 թվականի օգոստոսի 3-ից սկսած ակտիվ գործունեություն է ծավալում Իրաքի եզդիների հանդեպ բռնությունների կանխարգելման և եզդիների ցեղասպանության ճանաչման ու դատապարտման համար։ Ինչի կապակցությամբ եղել է եվրոպական մի շարք երկրներում ամրապնդել և կապեր 

հաստատել տեղի եզդիական մի շարք կազմակերպությունների ու հասարակական գործիչների հետ, ինչպես նաև եզդիական պատվիրակության հետ միասին եղել է Հնդաստանում, հանդիպել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի, հոգևոր մի շարք առաջնորդրների հետ եզդի փախստականներին աջակցելու վերաբերյալ։

Ունի հաստատված կապեր Իրաքի, եվրոպական երկրների, Ռուսաստանի Դաշնության, Միացյալ Նահանգների, Կանադայի, Վրաստանի եզդիական կառույցների հետ։
Նշենք, որ եղել է անձամբ մեծն առաջնորդ երջանկահիշատակ Ազիզ Թամոյանի թոռը, սանն ու աջ ձեռքը։ Ազիզ Թամոյանը 83 տարեկան էր և կառույցը ղեկավարել է 1988-ից` գրեթե 33 տարի: «Մարդ, ով իր ողջ կյանքը նվիրեց եզդի ժողովրդի ինքնության պահպանմանը, հայ-եզդիական բարեկամության ամրապնդմանը: Հենց այդ մասին է պատմել 2021 թվականի փետրվարի 22-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանի Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցած Եզդիների ազգային միության համագումարի ժամանակ նոր նախագահի ընտրությանը նախորդած՝ Ազիզ Թամոյանին նվիրված փաստավավերագրական ֆիլմը»: Համագումարի ընթացքում էկրանին ցուցադրվել են եզդիական միջազգային կառույցների այն ղեկավարների տեսաուղերձները, որոնք չեն կարողացել ներկա գտնվել համագումարին: Հատուկ ուղերձներ են հղել եզդիների հոգևոր առաջնորդ, Շանգալի Էմիր Միր Նաիֆ Բին Դաուդը, Կանադայի եզդիների համայնքի ղեկավար Միրզա Իսմայիլը, Իրաքից եզդիների զորամիավորման հրամանատար Ալի Իսան (Խալ Ալի), Իրաքում եզդիական առաջընթաց կուսակցության փոխնախագահ՝ Ամար Կտոն: Էկրանին ցուցադրվել են նաև Գերմանիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի, ՌԴ եզդիական կառույցների ղեկավարների տեսաուղերձները: Համագումարի ընթացքում ելույթ են ունեցել Եզդիների ազգային միության նախագահության անդամներ Ռոստամ Շամոյանը, Սուրիկ Հաջոյանը, Այսեր Իսայանը, Հայաստանի եզդիների հոգևոր առաջնորդ Բրո Հասանյանը, Համլետ Հաջոյանը: Ելույթ են ունեցել նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը, ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը, ՀՀ կառավարության կրոնի և ազգային փոքրամասնությունների հարցերով վարչության պետ Վարդան Ասցատրյանը, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը:

Ամուսնացած է, ունի մեկ զավակ։