Բարի գալուստ Խդր Հաջոյանի անձնական կայք

Խդր Հաջոյանը եզդիների ազգային միության նախագահն է, «Եզդիխանա» թերթի գլխավոր գործադիր տնօրենը: Նա կապեր ունի Իրաքի, եվրոպական երկրների, Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի, Կանադայի և Վրաստանի եզդիական կառույցների հետ: Հարկ է նշել, որ հանդիսանում է լուսահոգի մեծ առաջնորդ Ազիզ Թամոյանի թոռը, ուսանողն ու աջ ձեռքը:

Խդր Հաջոյան - Եզդիների ազգային միության նախագահ

2021 թվականի փետրվարի 22-ին Եզդիների ազգային միության համագումարում ձայների բացարձակ մեծամասնությամբ ընտրվեց Եզդիների ազգային միության նախագահ:

Աջակցե՛ք մեր գործին

Խդր Հաջոյանը, լինելով եզդիների ազգային միության նախագահ, աշխատում է ամբողջ աշխարհում եզդի ժողովրդին միավորելու, նրանց կյանքի պայմանները բարելավելու, հայ – եզդիական բարեկամությունն էլ ավելի ամրապնդելու և ավելիի համար: